-
09.04.2020|
22:08
Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։
-
09.04.2020|
21:59
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։
-
09.04.2020|
21:58
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
-
09.04.2020|
21:57
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում Սագօ Արեանի հետ քննարկել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, շրջանակաները, հայ համայնքի վրա ազդեցությունը և այս ընթացքում պետության քաղաքականությունը։
-
09.04.2020|
21:56
Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի ավելի քան 150 անդամներ վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով՝ գրում է The New York Times-ը: Միապետի հարազատներին սպասարկող հիվանդանոցում 500 տեղ է պահված:
-
09.04.2020|
21:55
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը՝ տեղեկացնում է Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջը:
-
09.04.2020|
21:54
Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը ԱՄՆ-ից` կորոնավիրուսի պատճառով, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
-
09.04.2020|
21:50
ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933-ի Մեծ ճգնաժամից ի վեր:
-
09.04.2020|
21:49
Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին՝ ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600:
-
09.04.2020|
21:48
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: